Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ իրականացրել են միջազգային խոշոր օպերացիա, որի արդյունքում աշխարհի 13 երկրներում ձերբակալվել են 24 ցանցահեններ, որոնք մեղադրվում են կրեդիտ քարտերի տվյալների հափշտակության և դրանց վաճառքի մեջ։ Հետախուզությունների դաշնային բյուրոյի և Նյու Յորքի դատախազության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ 11 կասկածյալ ձերբակալվել է ԱՄՆ-ում, 6-ը՝ Մեծ Բրիտանիայում, մնացածը՝ Բոսնիա և Հերցեգովինայում, Իտալիայում, Նորվեգիայում, ճապոնիայում, Գերմանիայում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Այս գործի քննությամբ զբաղվել են Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի, Մակեդոնիայի իրավապահները։ Բոլոր ձերբակալվածները 18-25 տարեկան երիտասարդ տղամարդիկ են։ Նշվում է, որ ևս 4 կասկածյալ գտնվում են ազատության մեջ։ Իրավապահներն ասել են, որ իրենց հաջողվել է փրկել 410 հազար մարդու ավելի քան 205 մլն դոլարի խնայողություններ։ Ձերբակալվածներին կդատեն Նյու Յորքի դատարանում։








































