Կուբան Ասունսոնից հետ է կանչել իր երկրի դեսպան Բերնարդո Գուանչեին` Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյի պաշտոնանկության կապակցությամբ:
Ինչպես նշվել է Կուբայի ԱԳՆ հայտարարության մեջ, նման որոշում կայացվել է ի նշան բողոքի` «նախագահի պաշտոնանկության կապակցությամբ»:
Մոտ ժամանակները դիվանագետը ժամանելու է Հավանա: Նշենք, որ Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյի պաշտոնանկությունը բացասական արձագանք էր գտել Հարավային Ամերիկայի երկրներում: Ավելի վաղ տարածաշրջանի մի շարք երկրներ հայտարարել էին, որ հետ են կանչում իրենց երկրների դեսպաններին Ասունսոնից: Մասնավորապես, դեսպաններին հետ են կանչել Մեքսիկան, Պերուն, Բրազիլիան, Չիլին, Վենեսուելան, Ուրուգվայը, Արգենտինան, Էկվադորը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը երկրի խորհրդարանը վերջնականապես զրկեց Լուգոյին երկրի նախագահի պաշտոնից՝ մեղադրելով նրան ոստիկանների և գյուղացիների միջև բախումների ժամանակ ցուցաբերած անգործության մեջ, ինչի հետևանքով զոհվել էին բազմաթիվ մարդիկ։










































