Իրանական Asriran գործակալության փոխանցմամբ՝ Իրանը փոփոխության է ենթարկում իր նավթային լցանավերի անուններն ու դրոշները՝ շրջանցելու համար իր նավթային ու բանկային սեկտորների դեմ ԵՄ-ի՝ միակողմանիորեն սահմանած պատժամիջոցները:
Օրինակ՝ իրանական «Խորազ» լցանավը վերանվանվում է «Ֆրիդ», «Նիսա»-ն՝ «Տրևիս», «Սիմա»-ն՝ «Բլուսոմ» և այլն: Ներկայումս Իրանի ազգային նավթային ընկերությանը պատկանող նավերի մոտ մեկ երրորդը գրանցված է Տանզանիայի և պոլինեզիական Տուվալու կղզու դրոշներով: Ընկերության 39 լցանավերից 11-ը երթեր են կատարում Տուվալուի դրոշով, իսկ 2-ը՝ Տանզանիայի դրոշով:
Հիշեցնենք, որ իրանական նավթի ներկրման վրա ԵՄ-ի սահմանած բեռնարգելքը և այլ պատժամիջոցներ ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից:










































