Այսօր՝ հունիսի 26-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի (ՓՊՎ) աշխատակիցը կանխել է կալանավորված անձի ինքնասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է News.armeniatv.com-ը` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
Գիշերը ժամը 00.25–ի սահմաններում ՁՊՎ–ի աշխատակիցը նկատել է, որ թիվ 6-րդ խցում պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել 40-ամյա Հայկ Պետրոսյանը։
ՁՊՎ–ի աշխատակիցը, կողմնորոշվելով, կարողանում է փրկել Հ. Պետրոսյանին։
Գագիկ Շամշյանը հայտնել է, որ Պետրոսյանը, որը բնակվում է Երևանի Ռոստովյան 1-ին փողոցում, որպես կասկածյալ մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։









































