Կիպրոսը երեկ երեկոյան հայտարարել է, որ դիմում է Եվրամիությանը ֆինանսական օգնություն ստանալու համար։ Այսպիսով, Կիպրոսը դարձավ ԵՄ 5-րդ երկիրը, ով դիմեց նման օգնության խնդրանքով։ Մինչ այդ օգնություն էին խնդրել Հունաստանը, Իռլանդիան, Պորտուգալիան, Իսպանիան։ Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը։
Հայտարարության մեջ, սակայն, չի նշվում, թե օգնության ինչ ծավալի մասին է խոսքը։ Որոշ տեղեկություններով՝ եվրոպական այդ երկրին անհրաժեշտ է առնվազն 1.8 մլրդ եվրո (ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսի չափով), որպեսզի ավելացվի Կիպրոսի՝ մեծությամբ երկրորդ բանկի՝ Cyprus Popular Bank-ի կապիտալիզացիան, որը մեծ կորուստներ է կրել Հունաստանի տնտեսական ճգնաժամի պատճառով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը համաձայնել է Կիպրոսին տրամադրել 2.5 մլրդ եվրո։ Իսկ նախօրեին Fitch Ratings վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Կիպրոսի բանկերի վարկանիշը մինչև ВВВ- կամ «աղբային»` ինչպես ընդունված է ասել ֆինանսական շրջանակներում։









































