Հուլիսի սկզբից Կասյան փողոցում կվերագործարկվի երևանցիներին ծանոթ գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ներկայում նախարարությունը Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ կառույցների հետ աշխատանքներ է տանում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները մայրաքաղաքում ավելացնելու ուղղությամբ, և նախատեսվում է ևս 2 նման շուկաներ բացել:
Հիշեցնենք, որ 2011 թ. կազմակերպվել է 36 տոնավաճառ: Միջին հաշվով 1 տոնավաճառին մասնակցել է շուրջ 200 գյուղացիական տնտեսություն: Ընդհանուր առմամբ 36 տոնավաճառներին գրանցվել են շուրջ 7,029 գյուղացիական տնտեսություններ, որոնք ներկայացրել են 242 գյուղական համայնքներ: Տոնավաճառներին պարբերաբար մասնակցել են նաև մի շարք գյուղատնտեսական կոպերատիվներ և գիտական կենտրոններ: Յուրաքանչյուր տոնավաճառի վաճառքի է ներկայացվել 50-60 տեսակի, իրացվել շուրջ 60 տոննա գյուղամթերք:






































