Հունաստանի նոր կոալիցիոն կառավարությունը հրապարակել է ծրագրային հայտարարություն, որում առաջարկում է մինչև 2016 թ. հետաձգել խնայողության կոշտ միջոցառումների ներմուծման վերջնական ժամկետը:
Փաստաթղթում խոսվում է այն մասին, որ կառավարության նպատակն Աթենքի ֆինանսական պարտավորվածությունների կատարումն է, սակայն առանց աշխատավարձերի և թոշակի կրճատման:
Շաբաթ օրը հրատարակված ծրագրային փաստաթուղթը համաձայնեցվել է կոալիցիայի երեք առաջնային կուսակցությունների` «Նոր ժողովրդավարության», «Ժողովրդական ձախերի» և ՊԱՍՈԿ–ի կողմից:
«Մեր նպատակն է խուսափել մշտական աշխատատեղերի կրճատումից և հասնել լուրջ խնայողության՝ օպերացիոն ծախսերի լուրջ կրճատման և բյուրոկրատիայի նվազեցման շնորհիվ»,- ասվում է Հունաստանի նոր կառավարության հայտարարության մեջ:









































