Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարության կազմը, ընդ որում` առանցքային պաշտոններում թողնվել են նախկին նախարարները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նոր կառավարության կազմի մեջ են մտել պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի նախկին նախարարները:
Ինչպես գրում է գործակալությունը, Սիրիայի պաշտպանության նախկին նախարար Ռաուդ Ռաջիի նախկին կարգավիճակի պահպանումը ցրել է վերջինիս մահվան մասին լուրերը (իբր սպանվել էր ահաբեկիչների կողմից):
Սիրիայում մեկ տարուց ավելի է, ինչ չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնք զինված հակամարտության են վերաճել ընդդիմության ու երկրի ուժային կառույցների միջև:









































