Բոլիվիայում իրավիճակը գնալով սրվում է, քանի որ ավելի շատ ոստիկաններ են միանում նախօրեին երկրում սկսված բողոքի ակցիաներին։ Հիշեցնենք, որ մի խումբ ոստիկաններ իրենց կանանց հետ սկսել էին ցույցեր, որոնց նպատակն է հասնել ոստիկանության աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը։ Բոլիվիացի ոստիկանները նույնիսկ փորձել էին գրավել ոստիկանական զորանոցները։
Երկրի նախագահ Էվո Մորալեսը ստիպված է եղել ժամանակից շուտ լքել Բրազիլիայում ընթացող «Ռիո 20» գագաթնաժողովը և վերադառնալ երկիր։ Բոլիվիայի կառավարության անդամներից մեկն ասել է, որ Մորալեսը պատրաստ է հանդիպել բողոքի ակցիայի մասնակիցների հետ։ Հայտնի է, որ դրանք Լա Պասից տարածվել են նաև երկրի մյուս քաղաքներում։









































