Արևելյան Եվրոպայի հանցագործները Մեծ Բրիտանիայում որպես ոստիկաններ են հանդես գալիս` զբոսաշրջիկներից գողություն անելու համար:
Daily Mail-ը գրում է, որ ակնկալվում է, որ նրանց թիվը Օլիմպիական խաղերի ժամանակ կավելանա, քանի որ ոստիկանությունը պարզել է, որ մեծ թվով գողեր ու տարբեր այլ հանցագործներ Արևելյան Եվրոպայից և Հարավային Ամերիկայից պատրաստվում են գալ Մեծ Բրիտանիա:
Արևելյան Եվրոպայի հանցագործ խմբերն արդեն իսկ խաբում են զբոսաշրջիկներին` որպես ոստիկաններ հանդես գալով և նրանց «տուգանքներ ներկայացնելով»:
Հաղորդվում է, որ վերջերս մի քանի կասկածյալներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ ստիպել են զբոսաշրջիկներին իրենց հանձնել բանկային քարտերն՝ անվտանգության նպատակով ստուգումներ անելու համար:






































