Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանին ու Վիտալի Գոգոխիին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել Инвест Центр-ի բաժնետոմսերի հետ կապված խաբեության գործի շրջանակում: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով ներկայացնում է տուժողի շահերը:
«Նախօրեին հետաքննությունը հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել Աշոտ Եղիազարյանին ու Վիտալի Գոգոխիին Инвест Центр ԲԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ իրականացված խաբեության գործի շրջանակում»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Քննչական կոմիտեն, Պետդումայի նախկին պատգամավոր (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից) Աշոտ Եղիազարյանի ու նրա վստահված անձ Վիտալի Գոգոխիայի նկատմամաբ քրեական գործ հարուցվեց ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով («Առանձնապես խոշոր չափերի հասնող խաբեություն»):
Հետաքննությունը նրանց կասկածում է գործարար Միխայիլ Անանևին պատկանող Инвест-Центр ընկերության 5.9 մլրդ ռուբլու բաժնետոմսերը խաբեության ճանապարհով ձեռք բերելու մեջ:







































