Քիմ Քարդաշյանի և Քրիս Համֆրիսի ամուսնալուծության դատավարությունը կսկսվի հաջորդ շաբաթ։ Համֆրիսի նախկին ընկերուհի Միլա Սինանայը ջրի երես է հանել տեքստային հաղորդագրություններ, որոնք կարող են օգտակար լինել Քիմի համար։
Միլան հայտնել է, որ իրենք սկսել են քնել 2012-ի հունվարից առաջ։ Հաղորդագրություններով Համֆրիսը նրան ասել է, որ ինքը չի կարողանում սպասել, թե երբ կամուսնալուծվի և միասին կդասավորեն իրենց կյանքը։
Համֆրիսը Միլային պատմել է, որ Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջեններն է հեղինակել դստեր՝ 2007-ին հրապարկված սեքս տեսանյութը։ Մայրը նույնիսկ ստիպել է Քիմին կրկին նկարահանվել, քանի որ առաջինը լավը չէր։
Երկու շաբաթ առաջ հաղորդագրությունների բացահայտման պատճառով նա ոչնչացրեց Միլայի հեղինակությունը՝ հայտարարելով, որ Միլան հասարակաց տուն ունի և քնում է իր հաճախորդների հետ։
Այդ ինֆորմացիան Քարդաշյանը կօգտագործի դատարանում՝ ապացուցելու Համֆրիսի ով լինելը։







































