Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Քոչարյանը փաստացի վաճառեց Հայաստանը. Chatham House

Բրիտանական Chatham House հայտնի վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում Ռուսաստանի թուլացող ազդեցության մասին, որում անդրադարձ կա նաև Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը տնտեսապես արդեն հանձնվել է Ռուսաստանին, ինչը սպառնում է նաև Հայաստանի ինքնիշխանությանը։ «Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը այնքան մեծ է, որ Հայաստանի թիվ մեկ մտահոգությունը պետք է լինի իր ինքնիշխանությունը: Սակայն Հայաստանը այդպիսի մտահոգություն չի ցուցաբերում, համենայն դեպս՝ հրապարակայնորեն»,- շեշտադրված է զեկույցում:

Վերլուծաբանը նշում է, որ 2003 թվականին Ռուսաստանը տոտալ վերահսկողություն ձեռք բերեց Հայաստանի էներգետիկ շուկայի վրա: «Ռոբերտ Քոչարյանը, 1998-2008 թվականներին Հայաստանի նախագահը, փաստացի վաճառեց Հայաստանը ռուսական միասնական էներգահամակարգին, Անատոլի Չուբայսին ու ռուսական այլ առևտրային ու քաղաքական շահերին», – ասված է զեկույցում։

Chatham House-ի վերլուծաբանը նշում է, որ Քոչարյանի հաջորդ Սերժ Սարգսյանը ավելի քիչ ռուսամետ է թվում, սակայն 2008-ին, երբ նա ընտրվեց նախագահ, երկրի մեծ մասը արդեն վաճառված էր:

ԼՂ․ Ռուսաստանի դիրքորոշումը փոխվել է

Chatham House-ը իր զեկույցում առանձին բաժնով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին, նշելով, որ հակամարտության առաջին տարիներին Ռուսաստանը աջակցում էր հայերին՝ ցանկանալով սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը և հակազդել ռուսատյացությանը, որը կար Ադրբեջանում այդ երկրի անկախության առաջին տարիներին։

Զեկույցում նշվում է, որ այս հարցում դեր է խաղացել նաև Ռուսաստանում հայկական մեծ համայնքի գործոնը և մշակութային երկարատև կապերը։ Վերլուծական կենտրոնը, սակայն, գտնում է, որ վերջին տարիներին Հայաստանին աջակցելու՝ Ռուսաստանի դիրքորոշումը փոխվել է։ «Իր նախագահության շրջանում Դմիտարի Մեդվեդևը միջնորդական ավելի շատ ջանքեր թափեց, քան իր նախորդը, բայց ուժեր կան, որոնք շարունակվող լարվածությունից ու պահպանվող ստատուս քվոյից ֆինանսական և քաղաքական օգուտներ ունեն», – ասված է զեկույցում։

Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի առաջին ընտանիքը մեծ շահեր ունի Ռուսաստանում: Վերլուծաբանը գտնում է, որ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր միջնորդությունը դիտարկում է սեփական ազդեցության լծակները պահպանելու տեսակետից և չի կարող իրականում հետաքրքրված լինել հակամարտության կարգավորմամբ: Որպես ասվածի վկայություն, զեկույցի հեղինակները մատնանշում են այն փաստը, որ Ռուսաստանը առարկում է հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Փոխարենը Ռուսաստանը առաջարկում է տեղակայել սեփական ուժերը, որը կուժեղացնի նրա դիրքերը, բայց դժվար թե ընդունվի Ադրբեջանի կողմից:

«Սակայն հարց է, թե արդյո՞ք Ռուսաստանը ռազմական աջակցություն կցուցաբերի Հայաստանին, եթե Ադրբեջանը որոշի ուժի միջոցով վերադարձնել տարածքները», – ասված է զեկույցում, – «Հավանական է, որ նման անորոշությունը մինչև այժմ զսպում է Ադրբեջանին»։ Վերլուծաբանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը կարող է սպառնալ Ռուսաստանի ազդեցությանը Ադրբեջանում, մասամբ նաև Թուրքիայում, հատկապես եթե Հայաստանը ռազմական օգնության խնդրանքով դիմի Ռուսաստանին։ «Դա ազդեցություն կունենա նաև էներգակիրների խողովակաշարերի անվտանգության վրա, և Ռուսաստանը առաջնահերթությունը կտա էներգետիկ անվտանգությանն ու ֆինանսական օգուտներին՝ գերադասելով զերծ մնալ հակամարտության մանիպուլյացիաներից», – նշված է զեկույցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում