Ռուսաստանի իշխանությունները սկսել են նախապատրաստվել իրենց քաղաքացիներին Սիրիայից տարհանելուն՝ կապված այդ երկրում ճգնաաժմի սրման կամ հնարավոր արտաքին ռազմական միջամտության հետ: Այս մասին հաղորդում է «Վերդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ուժային կառույցների սեփական աղբյուրներին:
Առաջին հերթին խոսքը զինծառայողների և Տարտուսում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետի մյուս ռուսների մասին է: Այնտեղ գտնվում է 100 մարդ:
Թերթի տեղեկություններով՝ հնարավոր տարհանման նախապատրաստմամբ զբաղվում են պաշտպանության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը և այլ գերատեսչություններ:
Ընդհանուր առմամբ, Սիրիայում, ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի, ապրում է 100 հազար ռուս:
Հիշեցնենք. Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմության միջև բախումները շարունակվում են 2011 թ. մարտից: Այդ ընթացքում, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է մինչև 14 հազար մարդ:
Հունիսին ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարեց, որ երկրում քաղաքացիական պատերազմ է ընթանում:








































