Էկվադորի դեսպանատան մոտ, որտեղ երեքշաբթի օրվանից գտնվում է այդ երկրից օգնություն խնդրած Ջուլիան Ասանժը, նրա աջակցությանը նվիրված ակցիա է ընթանում:
Այդ ակցիայի մասնակիցները մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են և նրանք մտադիր են դեսպանատան մոտ կանգնել գոնե մինչև առավոտ:
Ներկա դրությամբ Էկվադորի դեսպանատան հենց շենքի մոտ հավաքվել են գրեթե 10 ակտիվիստներ: Նրանց մեծ մասը ձեռքներին պաստառներ են պահում, որոնցով կոչ են անում Ասանժին ազատ արձակել և իրենց բողոքն են արտահայտում նրա արտաքսման վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ շենքը հսկում է միայն մեկ ոստիկան, դեսպանատունը շարունակում է իր լիակատար աշխատանքը:
Իրավաբանները նշում են, որ եթե անգամ Ասանժին ապաստան տրամադրվի, նրան շատ դժվար կլինի հասնել Էկվադոր և խուսափել ձերբակալումից, երբ նա լքի դեսպանատունը: Եթե նա միանգամից հայտնվի դեսպանատան ավտոմեքենայում դա նրա պաշտպանությունը չի ապահովի:
Բայց դիտորդները չեն բացառում, որ նա կարող է նույնիսկ մտադրություն էլ չունենալ հեռանալ դեսպանատնից: Արդեն համեմատություններ են արվում չինացի իրավապաշտպան Չեն Գուաչենի և նրա միջև: Հիշեցնենք, որ չինացին թաքնվում էր Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատանը:









































