Միջազգային «Կարմիր խաչ» կոմիտեի աշխատակիցները հայտարարել են, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ սիրիական Հոմսում կրակի դադարեցման շուրջ` թե՛ կառավարական զորքերի, թե՛ ընդդիմության ուժերի միջև:
Այս մասին հայտնում են BBC-ի ռուսական ծառայության ներկայացուցիչները:
Կարճատև հաշտության նպատակը քաղաքից խաղաղ բնակիչների տարհանումն է:
«Կարմիր խաչի» ներկայացուցիչը հավելել է, որ «Կարմիր մահիկի» սիրիական ստորաբաժանման աշխատակիցները պատրաստ են մեկնել Հոմսի շրջաններ` օգնություն ցույց տալու տուժածներին:







































