«Հրապարակ»-ը գրում է, որ 65 տարին լրանալու կապակցությամբ կենսաթոշակի է ուղարկվել վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հովհաննես Ղուկասյանը, ով վերջերս ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց «Մխիթար Գոշ» մեդալով:
«Նրան կփոխարինի ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը: Նրա թեկնածությունն առաջարկվել է հունիսի 12-ին կայացած Արդարադատության խորհրդի նիստում, սակայն նախագահի հրամանագիրը դեռ չկա»:









































