Ջոնի Դեփն ու Վանեսա Պարադին 14 տարի միասին ապրելուց հետո այժմ պաշտոնապես բաժանվել են:
Ինչպես գրում է People-ը, Դեփի ներկայացուցիչն ասել է, որ զույգը բաժանվել է և նաև խնդրել է հարգել աստղերի և հատկապես նրանց երեխաների անձնական կյանքը:
Նախկինում հաղորդվել էր, որ Ֆրանսիայից Լոս Անջելես վերադառնալուց հետո Դեփն ու Պարադին առանձին են ապրում: Մեկ տարի կարմիր գորգի վրա նրանք միասին չեն երևացել:
Զույգը երկու երեխա ունի` 13-ամյաԼիլի-Ռոուզը և 9-ամյա Ջեքը:









































