Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Քաղաքապետարանը նկատում է ավտոկայանատեղիների խնդիրը

Մայրաքաղաքի 2011թ.-ի սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր քննարկվեցին հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի կանգառներում կարգ ու կանոն հաստատելու և տրանսպորտային միջոցների կուտակումները բացառելու հարցին, քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծեց, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է լինեն շարունակական. «Պետք է հետևողական լինենք, որպեսզի հասարակական տրանսպորտի կանգառներում բացառվի այլ մեքենաների կայանումը և ուղևորատար տրանսպորտի համար ապահովվի անխափան երթևեկություն»,-նշեց նա:

Զեկուցվեց, որ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրվել և ճանապարհային տեսախցիկներ տեղադրելու նպատակով առանձնացվել է 15 ծանրաբեռնված խաչմերուկ:

Մայրաքաղաքի ավտոկայանատեղիների գույքագրման աշխատանքների ընթացքի հետ կապված նշվեց, որ զուգահեռ ուսումնասիրվում է դրանց տարողունակությունը, կայանող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարների ընդհանուր չափը, ինչպես նաև իրավական հիմքը: Տարոն Մարգարյանը հանձնարարեց ավելի արդյունավետ աշխատել և կայանատեղիների գործարկումը բերել օրինական դաշտ.

«Այն ավտոկայանատեղիները, որոնք պայմանագրեր չունեն վարչական շրջանների հետ` արգելեք: Եթե կան ավտոկայանատեղիներ, ուրեմն պետք է լինեն պայմանգրեր»,- նշեց քաղաքապետի առաջին տեղակալը:

Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի արգելման և կանխարգելման գործընթացին, քաղաքապետի առաջին տեղակալը համապատասխան կառույցների առջև խնդիր դրեց հետևողականորեն շարունակել աշխատանքը: Տարոն Մարգարյանը նշեց, որ շաբաթ և կիրակի օրերին աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է մայրաքաղաքի մի շարք շուկաների պայմաններին և որոշ բացթողումների մասով տվել առանձին հանձնարարականներ: Քաղաքապետի առաջին տեղակալն ավելացրեց նաև, որ մշտական հսկողություն պետք է շարունակվի սննդի և ավտոշուկաների ներսում անհրաժեշտ պայմանների և սանիտարական պատշաճ վիճակի ապահովման առումով: Հանձնարարվեց արագացնել մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակակից փոքրածավալ շուկաների ստեղծման ուղղությամբ տարվող ուսումնասիրությունները, որպեսզի գարնանն արդեն այդ շուկաները պատրաստ լինեն:

Անդրադառնալով Կորյունի փողոցի թիվ 21 և 21ա շենքերի միջև գտնվող անհատական տների հրդեհվելուց տուժած բնակիչների հարցին, զեկուցվեց որ քաղաքապետարանի կողմից խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով ուսումնասիրություններ են իրականացվել և պատրաստվել է առաջարկությունների փաթեթ։

Քաղաքապետի առաջին տեղակալը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց ներակայացնել համատիրություների կողմից իրականացված աշխատանքների հաշվետվություն, ինչպես նաև 2011 թ-ին նախատեսված վարչական շրջանների ընդհանուր աշխատանքների և համատիրությունների գործունեության ծրագրերը:

Երևանի քաղաքապետարան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում