BMW-ն վերջերս ներկայացրել էր էլեկտրական մեքենաների կոնցեպցիան և այժմ ավելացնում է երթևեկության «առավել կանաչ» միջոց` էլեկտրական հեծանիվները:
Mail Online-ի փոխանցմամբ` ընկերության նոր i Pedelec Concept-ը կաշխատի նույն կերպ, ինչպես գերմանական մեքենաների հսկայի i3-ը:
Անհրաժեշտ չէ երկար սպասել` հեծանիվն իրականում տեսնելու համար. 200 i Pedelec-ները կներկայացվեն 2012 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ:









































