Ռեժիսոր Քեթրին Բիգելոուն իր նոր «Zero Dark Thirty» ֆիլմում բեն Լադենի դերում նշանակել է 29-ամյա բրիտանացի դերասան Ռիկի Սեխոնին: Այս մասին հաղորդում է SlashFilm-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Բիգելոուն արդեն նկարահանել է Սեխոնի մասնակցությամբ անհրաժեշտ հատվածը: Ֆիլմի նկարահանումներում ընդգրկված են նաև Ջեսսիկա Չեսթեյնը, Մարկ Սթրոնգը, Ջոել Էդգերթոնը, Քայլ Չանդլերը և Քրիս Փրեթը:
Թրիլլերում պատմվում է հատուկ ստորաբաժանման մասին, որի առջև Ալ-Քաիդայի առաջնորդին ոչնչացնելու հանձնարարություն է դրված:
Հատկանշական է, որ Քեթրին Բիգելոուն ֆիլմի աշխատանքների ժամանակ մուտքի իրավունք է ունեցել դեպի Պենտագոնի գաղտնի տվյալներ: Որոշ քաղաքկան գործիչներ դժգոհ են մնացել փաստից, որ կինեմատոգրաֆիստներին տրամադրվել է գաղտնի ինֆորմացիա:
Նախկին թիվ մեկ ահաբեկչի մասին ֆիլմը վարձույթ դուրս կգա 2012-ի դեկտեմբերի 19-ին:









































