Երեկ՝ հունիսի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես news.armeniatv.com-ին ուշ երեկոյան հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20-ի սահմաններում Գյումրիի ոստիկանության աշխատակիցները իր տանը կախված վիճակում հայտնաբերել են 53-ամյա Սուրիկ Հովհաննիսյանին:
Ինքնասպանություն գործելուց առաջ Ս. Հովհաննիսյանը նամակ է թողել, որում նշել է, որ իր այս քայլի համար ոչ մեկին չմեղադրեն:
Փաստի առթիվ Շիրակի մարզի ոստիկանության Գյումրիի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:









































