Tuesday, 23 06 2026
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով

Եգիպտոսում Մուրսիի հաղթանակը կդժվարացնի պաղեստինյան հաշտության գործընթացը. փորձագետներ

Եգիպտոսի նախագահական ընտրություններում իսլամիստ Մուհամմադ Մուրսիի հաղթանակը կարող է սառեցնել ներպաղեստինյան հաշտությունը՝ Գազայում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ-ի մոտ ստեղծելով այն տպավորությունը, որ իր հիմնական նպատակին՝ միջազգային մեկուսացումից դուրս գալուն, կարող է հասնել առանց Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին զիջումներ անելու: Այս մասին RIA Novosti-ի թղթակցին հայտնել են տեղի քաղաքական գործիչները:

Նշենք, որ Եգիպտոսը միջնորդ է հանդիսանում պաղեստինյան երկու հակամարտող ճամբարների՝ 4 տարի Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման և ՖԱԹՀ-ի առաջնորդ Մահմուդ Աբասի միջև բանակցություններում:

Գործակալության զրուցակիցներն ասում են, որ ՀԱՄԱՍ-ը, որը ներկայանում է որպես «Մուսուլման եղբայրների» ճյուղ, Մուրսիին յուրային է համարում և հույս ունի, որ նա իշխանության գալով՝ կօգնի իրենց միջազգային ճանաչում ձեռք բերել:

«ՀԱՄԱՍ-ին ձեռնտու է Մուրսիի հաղթանակը, որը կարող է հանել Գազայի հատվածի շրջափակումը և ճանապարհ բացել խմբավորման միջազգային ճանաչման համար՝ որոշակի երաշխիքներ ստանձնելով ԱՄՆ-ի և Իսրայելի առաջ»,- ասել է պաղեստինցի քաղաքական փորձագետ Մուհսեն Աբու Ռամադանը:

Աբու Ռամադանի կարծիքի հետ համաձայն է գործակալության մեկ այլ զրուցակից՝ հայտնի քաղաքագետ Թալել Օքալը: «Մուրսիի հաղթանակը կնշանակի, որ հաշտության գործընթացը դժվարանում է: Քաղաքական իսլամիստները ավելի քիչ հակված կլինեն զիջումների: Նրանք իրենց մոտ կանգնած թեկնածուից պարգև են սպասում վերջին տարիներին ցուցաբերած հանգստության և համբերատարության համար, պարգև՝ շրջափակումը հանելու, միջազգային ճանաչման, Եգիպտոսի հետ լավ և կայուն հարաբերությունների տեսքով»,- ասել է նա:

Եգիպտոսի նախագահի մյուս թեկնածուից նախկին վարչապետ Ահմադ Շաֆիկից փորձագետներն ակնկալում են նախկին քաղաքական գծի շարունակում, որը հակված էր ավելի շուտ Աբասի պաշտպանությանը:

«Շաֆիկի օրոք Եգիպտոսը, ինչպես նախորդ իշխանությունները, կշարունակեն ճնշում գործադրել երկու կողմերի, հատկապես ՀԱՄԱՍ-ի վրա, որպեսզի ապահովեն հաշտության պայմանների իրագործումը… Նրա հաղթանակի դեպքում Աբասն իրեն ավելի ուժեղ կզգա»,- ասել է Օքալը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի միջնորդությամբ համաձայնություն ձեռք բերեցին համատեղ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և անցումային կառավարություն ձևավորելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում