ԱՄՆ-ը ձգտում է չսահմանափակել ՌԴ ազդեցությունը Սիրիայի վրա, այլ հասնել քաղաքական փոփոխությունների։ Ուրբաթ օրը հաղորդել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:
«Մեր խնդիրը Սիրիայի ժողովրդի հանդեպ կատարվող բռնությանը վերջ տալն է և ապահովել այն կառավարության իշխանության գալը, որը կարտացոլի իր ժողովրդի կամքը: Մենք շատ անհրաժեշտ ենք համարում, որ նախագահ Բաշար Ասադը հրաժարական տա»,- ասել է Ռոդսը:
«Եթե Սիրիան շարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունները և եթե Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունենա Սիրիայի ապագա կառավարության հետ, ապա դա կլինի բնական որոշում երկու անկախ պետությունների միջև: Եվ մենք մեր առջև նպատակ չենք դրել Ռուսաստանի ազդեցությունը վերացնելու»,- ընդգծել է նա: