Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների խումբը գրեթե ամբողջութամբ համալրված է: Ինչպես հայտնում են առաքելության մամուլի ծառայությունից, այս պահին Սիրիայում աշխատում է 298 ռազմական դիտորդ: Ընդհանուր առմամբ, ըստ ՄԱԿ-ի ԱԽ մանդատի, այդ երկրում պետք է լինի 300 դիտորդ:
Սիրիա դիտորդներ են ուղարկվել 49 երկրներից:
Հիշեցնենք, երեկ ՄԱԿ-ի դիտորդներին ի վերջո հաջողվել է մտնել Հաֆֆա քաղաք, որտեղից տեղեկություններ էին ստացվում զանգվածային սպանությունների մասին:








































