Ինչպես այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, վերջին 4 տարիների ընթացքում ԱՄՆ-ը համացանցային ազատությունների համար ծախսել է 76 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Մենք իրականացնում ենք երկարատև ծրագրեր, որոնք կօգնեն այն երկրների քաղաքացիներին, որտեղ համացանցային հասանելիությունը սահմանափակված է, փորձում ենք գտնել ելքեր դեպի համացանց և հասկացնել, որ սա հիմնարար ազատություններից մեկն է։ Այդ ծրագրերը, ի թիվս այլոց, վերաբերում են նաև Սիրիային»,- ասել է Նուլանդը ճեպազրույցի ժամանակ։
Հայտնի է, որ միայն այս տարի համապատասխան ծրագրերի իրականացման համար ԱՄՆ-ը արդեն ծախսել է 25 մլն դոլար։









































