Thursday, 04 06 2026
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Սարգսյան-Քոչարյան դիլեմայի մասին

Հայաստանի ներկայիս քաղաքական քննարկումներում, թեև նաև ընդհանրապես վերջին երկու-երեք տարիներին, և հատկապես Պուտինի, այսպես ասած, վերադարձից հետո, տարածված բաժանում կա այն մասով, որ Սերժ Սարգսյանն Արևմուտքի «մարդն» է, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Ռուսաստանի, և որ Սարգսյանին Արևմուտքն է ուզում պահել իշխանության, իսկ Քոչարյանին էլ իշխանության է ուզում բերել Ռուսաստանը՝ Հայաստանի արևմտյան ընթացքը կանխելու համար:

Սա, իհարկե, իրավիճակի զգալիորեն պայմանական բնորոշումն է, բայց, ընդհանուր առմամբ, կա հենց այդ ընկալումը: Իրականում, խնդիրը, թերևս, այլ է և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի այդ բաժանումը փոքր-ինչ արհեստական է, մտացածին և կտրված է իրականությունից: Անշուշտ, նկատելի է, որ Սերժ Սարգսյանն իր քաղաքական ծրագրերի պաշտպանությունը սկսել է փնտրել առավելապես Արևմուտքում, թեև անկասկած փորձելով պահել նաև Ռուսաստանի բարյացակամության համար անհրաժեշտ նշաձողը, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ իր քաղաքական ծրագրերի պաշտպանությունը փորձում է գտնել Մոսկվայում: Սակայն դա գործընթացի, թերևս, մակերեսային, առերևույթ հարթությունն է, իսկ խորքում, ըստ ամենայնի, կատարվում է այլ բան և այդտեղ արդեն չկա Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի ռուսամետության կամ արևմտամետության խնդիր: Այստեղ խնդիրը Հայաստանի իրավիճակի և համաշխարհային գործընթացների տրամաբանության հարաբերակցությունն է: Այդ հարաբերակցությունը Հայաստանի իշխանությունից պահանջում է քաղաքական վեկտորը թեքել դեպի Արևմուտք: Թեև քաղաքական դասերի կամ խմբերի մակարդակով այդ թեքման, և ընդհանրապես որևէ թեքման հիմքում միշտ լինում է իշխանական կամ խմբակային-կուսակցական շահը, այդուհանդերձ այդ շահը ձևավորվում է ընդհանուր քաղաքակրթական համատեքստում՝ ներառելով շատ ավելի լայն և հիմնարար հարցեր, քան իշխանական կամ կուսակցական շահը:

Ի վերջո, որքան էլ առօրյայում երկրի կառավարումը իրականացվել և իրականացվում է այդ շահի գերակայությամբ, այդուհանդերձ ընդհանուր պետական ընթացքում անգամ այդ նեղ շահերը ձևավորվում են որոշակի աշխարհաքաղաքական համատեքստում: Իսկ այդ համատեքստում ներկայումս գերակա է արևմտյան վեկտորը, քանի որ չնայած տոտալ ճգնաժամին, ամենից կենսունակ մեխանիզմը պետությունների կառավարման և հասարակությունների կազմակերպման արևմտյան քաղաքակրթական մեխանիզմն է: Հետևաբար, պետական քաղաքականության վեկտորի Հայաստանի իշխանության ընտրությունը պայմանավորված է հենց դրանով:

Արևմտյան աշխարհաքաղաքական գործոնն անհամեմատ ազդեցիկ է և աշխարհի հանգուցային տարածաշրջաններում հաջողությամբ առաջ է մղում իր ծրագրերը: Հետևաբար, Հայաստանի համար առնվազն ռազմավարական անմտություն կլինի այդ ընթացքին հակադրվելն ու ճամբարավորվելը: Դա ամենևին չի նշանակում ճամբարավորվել ընդդեմ Ռուսաստանի: Դա կլինի ոչ պակաս ռազմավարական անմտություն: Խոսքն ընդամենը Ռուսաստանի շահի համար Արևմուտքի դեմ չճամբարավորվելն է, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերն այստեղ էական հակասության մեջ են: Այդ իրավիճակը շատ բարդ է Հայաստանի համար, հղի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բարդություններով, ինչին մենք, ի դեպ, նաև ականատես ենք լինում: Սակայն Հայաստանի համար այլընտրանք չկա և հարկավոր է ինտենսիվացնել Արևմուտքի հետ հարաբերությունը և համարժեք արձագանքել աշխարհաքաղաքական երկարաժամկետ իրողություններին, առավել ևս, որ Հայաստանը դրանցում ունի առանձնահատուկ նշանակություն ոչ թե մանրադրամի, այլ գործընկերոջ իմաստով:

Հայաստանն իր մարդկային պոտենցիալով ամենից կենսունակն է տարածաշրջանում թե՛ թուրք-ադրբեջանական էքսպանսիան արժեքային, քաղաքակրթական մակարդակում զսպելու, թե՛ ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանում առաջատար տեխնոլոգիական երկիր դառնալու համար: Ի վերջո, թուրք-ադրբեջանական էքսպանսիոն մտադրությունների դիմաց պետք է դրվեն ոչ միայն զորքեր, այլ արժեքներ, տեխնոլոգիա, քաղաքակրթություն: Այս հարցերն են ներկայումս հանդիսանում արևմտյան վեկտորի և Հայաստանի պետական քաղաքականության երկարաժամկետ մերձեցման հիմքերը, և դրանց չարձագանքելը Հայաստանի որևէ իշխանության համար կարող էր լինել կատարյալ անմտություն:

Եվ այս տեսանկյունից Ռուսաստանն էլ հասկանում ու գիտակցում է ինչն է խնդիրը: Դրանով է պայմանավորված այն, որ Մոսկվան չնայած Հայաստանի որոշակի բեկումներին և թեքումներին, չի ձեռնարկում երկրում ապակայունացման և իշխանափոխության միտված քայլեր: Մոսկվան հասկանում է, որ իր մրցակիցը Հայաստանում ոչ թե անձերն են ու խմբերը, այլ ժամանակը: Այդ տեսանկյունից, Ռուսաստանի համար Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել ներքաղաքական ազդեցության, Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների պարզաբանման գործոն կամ գործիք, սակայն Մոսկվան երբեք չի ձգտի Քոչարյանին բերել իշխանության` հասկանալով, որ դա հիմնարար խնդրի լուծում չէ, և Ռոբերտ Քոչարյանն ինքը իր կառավարման տարիներին վկայել է, որ պատրաստ է Արևմուտքի հետ ամենասերտ հարաբերության և դրա կարևորությունը գիտակցում է թեկուզ անձնական շահերի կտրվածքում, որոնք որքան էլ հակասեն պետական և հասարակական շահին, ի վերջո չեն կարող լիովին դուրս լինել և առանձին գոյություն ունենալ դրանց ուղեծրից դուրս: Եվ երևի թե անհրաժեշտ է ներիշխանական հարաբերությունները դիտարկել խորքային այդ կտրվածքով, ոչ թե բավարարվել միայն մակերեսային իրադարձությունների և ընկալումների դիտարկմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում