Հետազոտողները կարծում են, որ տղամարդկանց միասեռականության պատճառը գենն է, որը կրում են նրանց մայրերը:
Ըստ էվոլյուցիոն տեսության՝ միասեռականությունը, որպես ժառանգական գիծ, երկար չի կարող շարունակվել, քանի որ այն իրենից ներկայացնում է սեռական գործողությունների պակաս:
Բայց Իտալիայի Պադովայի համալսարանի գիտնական Անդրեա Կամպերիո Չանիի հետազոտությունը կապ է տեսնում միասեռական տղամարդկանց և նրանց մայրերի միջև, ովքեր շատ երեխաներ են ունենում: Սա նշանակում է, որ այն մայրերը, ովքեր միասեռական երեխաներ են ունենում հատուկ գենի պատճառով, նույն գենի պատճառով նաև շատ երեխաներ են ունենում:
Huffington Post-ը հաղորդում է, որ այսպիսով, թեև միասեռականության գենը կարող է ուղղակիորեն չփոխանցվել, բայց կարող է ժառանգական լինել: Այդ գենը, սակայն, դեռևս հայտնի չէ:









































