Monday, 15 06 2026
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ

Հետբուհական լրացուցիչ կրթությունն արդեն անցկացվում է կրեդիտային համակարգով

Ըստ 2010 թվականի նոյեմբերի 18-ի նիստի թիվ 7 որոշման` 2011-2012 ուսումնական տարվանից ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագիրը կազմակերպվում է կրեդիտային համակարգով:

Նոր համակարգի անցնելու համար ԵՊՀ ռեկտորի հրամանով ձևավորվել է աշխատանքային հատուկ հանձնախումբ` պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանի նախագահությամբ: Կազմակերպված քննարկումների արդյունքում ԵՊՀ գիտխորհրդում ընդունվել է երկու հիմնարար փաստաթուղթ` «Կրեդիտային համակարգով դասախոսների որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը» և «ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրի կանոնակարգը»: Առաջինի գործառույթների մեջ են մտնում վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, դասերի քանակի, տևողության որոշումը, երկրորդը կարգավորում է օրենսդրական դաշտը:

ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով հետբուհական լրացուցիչ կրթության ծրագրից, նշեց, որ եթե հին համակարգով վերապատրաստումը պարտադիր էր 5 տարին մեկ, այսինքն` 5 ուսումնական տարվա մեկ կիսամյակում դասախոսը անցնում էր որակավորման բարձրացման դասընթաց, որից հետո 9 կիսամյակ կարող էր այլևս ոչինչ չանել, նոր ծրագրով այն իրականացվում է 5 տարի անընդմեջ. «Նոր ծրագրի պահանջով ինքնակատարելագործումը շարունակական բնույթ կկրի: Կրեդիտային համակարգով որակավորում անցնող դասախոսը 5 տարվա ընթացքում պետք է հավաքի առնվազն 30 կրեդիտ, որից 17-ը կամընտրական առարկաներից, 13-ը` ծրագրի պարտադիր բաղադրիչներից»: Տիկին Աղասյանը նշեց նաև, որ 30 կրեդիտ չունենալու դեպքում ունկնդիրը ատեստավորում չի անցնի: Խոսելով ծրագրի խնդիրներից` տիկին Աղասյանը նշեց, որ դժգոհություն է եղել անգլերենի առնվազն մեկ մակարդակի պարտադիր յուրացման հետ կապված, սակայն հարցը քննարկվել է ռեկտորատում և լուծվել:

Դասախոսների որակավորման բարձրացման բաժնի վարիչ Արմինե Խաչատրյանն էլ հավելեց, որ ներկայիս խնդիրները զուտ կազմակերպչական բնույթի են. «Դեռևս 1.5 տարի է, ինչ մեկնարկել է ծրագիրը, իհարկե, դժվարություններ լինում են, բայց դրանք կապված են հատկապես դասաժամերի և դասախոսների բաշխման հետ: Դասավանդող դասախոսները հիմնականում ԵՊՀ-ից են, լինում է նաև, որ դրսից ենք հրավիրում»: Նա նշեց նաև, որ ծրագրին կարող են մասնակցել մինչև 60 տարեկան մասնագետները, որոնք ունեն բուհում առնվազն 2 տարվա մանկավարժական ստաժ:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Մամուլի պատմության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը, որն այս ուսումնական տարվա սեպտեմբերից նոր համակարգով անցնում է վերապատրաստում, գոհ է տարվող աշխատանքներից. «Վերապատրաստումը իրականացրեց իմ վաղեմի ցանկություններից մեկը` սովորել անգլերեն: Դպրոցում անցել եմ ֆրանսերեն, սակայն անգլերենն այսօր ամենագործածելի լեզուներից է, և ԵՊՀ-ի դասախոսը պարտավոր է իմանալ այդ լեզուն»: Դասախոսի հավաստմամբ, միակ խնդիրը ժամանակի մեջ տեղավորվելն է, քանի որ կախված աշխատանքի ծանրաբեռնվածությունից, ֆակուլտետային աշխատանքներից, առաջանում են դժվարություններ, որոնք, իհարկե, հնարավոր է հաղթահարել:

Հետբուհական լրացուցիչ վերապատրաստում անցնում են նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի, Պաշտպանության նախարարության և այլ պետական հիմնարկների ներկայացուցիչներ: Այս ծրագիրը կոչվում է «Մասնագիտական վերապատրաստում» և գործում է հետբուհական լրացուցիչ կրթության շրջանակներում, դասընթացներն անցկացվում են ԵՊՀ-ում` երկու շաբաթ տևողությամբ: ՀՀ «Քաղծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածով յուրաքանչյուր տարի տվյալ հիմնարկի քաղծառայողների մեկ երրորդը պետք է վերապատրաստվի: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակից Հասմիկ Թումոյանի կարծիքով, որն այժմ ԵՊՀ-ում անցնում է վերապատրաստում, այս գործընթացը շատ ճիշտ է, քանի որ շփվում են տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, կարծիքներ փոխանակում, հիմնականում դասավանդում են երիտասարդ մասնագետներ, որոնք վերապատրաստվողներին զինում են արդիական գիտելիքներով. «Միայն կուզենայինք, որ փոխվեր մոտեցումը:

Դասախոսները մեզ վերաբերվում են ինչպես ուսանողների, սակայն մենք այդ էտապը վաղուց անցել ենք, լավը չեն նաև լսարանային պայմանները»: Հասմիկ Թումոյանը նշեց նաև, որ կցանկանար` անցկացվեին քննարկումներ, կլոր սեղանի շուրջ անցներ դասախոսությունը, սակայն, ընդհանուր առմամբ, դասավանդման որակը գոհացնում է մասնակիցներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում