Աֆրիկյան միության ղեկավարությունն իր գագաթաժողովը Մալավիից տեղափոխել է Եթովպիա, քանի որ այդ երկիրը չի ցանկացել իր տարածքում ընդունել Սուդանի նախագահ Օմար Բաշիրին, որը հետախուզվում է Միջազգային քրեական դատարանի կողմից Դարֆուրում իրականացրած ոճրագործությունների համար:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Մալավիի նախագահը, ՄՔԴ անդամ-երկրները մայիսին դիմել էին Աֆրիկյան միությանը՝ խնդրելով միջաֆրիկյան հանդիպմանը չհրավիրել Բաշիրին, քանի որ նրա այցից երկիրը կարող է լուրջ տնտեսական վնասներ կրել:
Աֆրիկայի հարավում գտնվող Մալավին աշխարհի ամենաաղքատ երկրներց մեկն է և մեծ մասամբ կախված է արտասահմանյան ֆինանսական օգնությունից: Անցյալ տարի այդ երկիրը կորցրել է ամերիկյան օգնության 350 մլն դոլար օգնություն՝ մարդու իրավունքների խախտման և ՄՔԴ կողմից Բաշիրի ձերբակալության կարգադրությունը չիրականացնելու համար:
Միջազգային քրեական դատարանը 2009թ. Սուդանի նախագահ Օմար Բաշիրի ձերբակալության կարգադրություն է արել՝ մեղադրելով նրան Դարֆուրում ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ:








































