Thursday, 04 06 2026
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր

Եկեղեցին քաղաքական կատեգորիա է

Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին ընդունել է մի որոշում, որը, ամենայն հավանականությամբ, կարող է կրկնօրինակման արժանանալ նաև Հայաստանի Առաքելական եկեղեցու կողմից, առավել ևս, որ վերջին շրջանում նկատելի է մեր եկեղեցու վրա ռուսական եկեղեցու ազդեցության ավելացում: Դա հատկապես դրսևորվեց այն ժամանակ, երբ Ռուսիո պատրիարք Կիրիլը Ամենայն հայոց կաթողիկոսին տարավ Բաքու և, միևնույն սեղանի շուրջ նստեցնելով Կովկասի մահմեդականների առաջնորդ Փաշազադեի հետ, ստորագրել տվեց ակնհայտ քաղաքական ենթատեքստով մի հայտարարություն, որտեղ կային Հայաստանի համար բացարձակապես անիմաստ և անպետք ձևակերպումներ:

Հիշատակման է արժանի նաև այն, որ նույն Փաշազադեն ադրբեջանցի դիվերսանտի դիակի վերադարձի համար դիմել էր Ռուսիո պատրիարք Կիրիլին, որ նա էլ այդ հարցով դիմի Գարեգին Երկրորդին: Այսինքն՝ Փաշազադեն փոխանակ ուղղակի իր գործընկեր հոգևոր առաջնորդին դիմելու, չգիտես ինչու՝ Կիրիլին է դիմում, երևի թե վստահ լինելով, որ եթե Կիրիլն ասի, Գարեգին Երկրորդը չի մերժի: Այդ ամենն, իհարկե, այժմ այդքան էլ ակտուալ չէ, բայց հատկանշական է այն առումով, որ Հայ Առաքելական եկեղեցին վերջին շրջանում կարծես թե սկսել է հաճախ ազդվել ռուս ուղղափառներից:

Իսկ նրանք որոշել են, որ Ռուսիո Ուղղափառ եկեղեցու հոգևորականները իրավունք ունեն մասնակցելու Ռուսաստանում անցկացվող պետական կառավարման համակարգի ներկայացուցչական մարմինների ընտրություններին: Այսինքն՝ հոգևորականները, եկեղեցականները, կարող են, օրինակ, խորհրդարանի պատգամավոր առաջադրվել կամ ընդգրկվել կուսակցական համամասնական ցուցակներում: Մեղմ ասած՝ շատ հավանական է, որ Հայաստանում առաջիկայում կրկնօրինակվի այդ որոշումը, և Հայ Առաքելական եկեղեցուն էլ իրավունք տրվի իր սպասավորների միջոցով մասնակցել քաղաքականությանը: Ավելին՝ այս դեպքում խոսքը, թերևս, դե յուրե իրավունքի մասին է, որովհետև իրականում չունենալով այդ իրավունքը՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները լավ էլ մասնակցում են քաղաքականությանը, իհարկե՝ բացառապես իշխանության ճամբարում: Մասնավորապես, բազմիցս կարելի էր տեսնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ՀՀԿ համագումարներին և այլ հավաքների մասնակցելիս, ընդ որում՝ ոչ միայն օրհնության խոսքով, այլ նաև գրեթե քաղաքական ելույթներով:

Այդ առումով էլ հիշարժան է 2007 թվականին նոյեմբերին ՀՀԿ համագումարը, որտեղ Սերժ Սարգսյանն առաջադրվեց նախագահի թեկնածու: Այդ համագումարում Նավասարդ Կճոյանը ողջունի խոսք ասաց, որը գրեթե քաղաքական քարոզչական ելույթ էր հիշեցնում: Այնպես որ, մեր եկեղեցին վաղուց է խառնվում քաղաքականությանը, մնում է միայն օրինականացնել դա և տալ ընտրվելու իրավունք: Իսկ «մեծ եղբոր» օրինակն այդ առումով ծանրակշիռ «փաստարկ» է հօգուտ այն բանի, որ մեզ մոտ էլ ժամանակն է ընդլայնել հոգևորականների քաղաքական լիազորությունները, բնականաբար՝ հոգևոր անվտանգության անվան տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում