Wednesday, 22 07 2026
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ
Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը
16:30
Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի
Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Սերժ Սարգսյանը ջղայնացել է

Անցած շաբաթվա վերջում` հունվարի 29-ին, Սերժ Սարգսյանը հանդիպել է «ԵՊՀ շրջանավարտների միության» նախաձեռնությամբ կառուցվող շենքի շահառուների հետ:

Հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, որովհետև շահառուները չեն թաքցրել իրենց դժգոհությունը: Նրանք դժգոհել են նախ շենքի շահագործման հանձնումը ուշացնելուց, քանի որ շենքը, ըստ երկկողմանի պայմանագրի, պետք է շահագործման հանձնվեր դեռևս 2010 թվականի հունիսին, սակայն շահառուների հետ համաձայնության գալով` հայտարարվել էր, որ շենքը կհանձնվի դեկտեմբերի վերջին:

Նշենք, որ շենքի շինարարությունն իրականացնում են «ԵՊՀ շրջանավարտների միությունը», որի փաստացի ղեկավարը Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանն է, և Glendel Hills շինարարական կազմակերպությունը:

Չկարողանալով դեկտեմբերին շահագործման հանձնել շենքը` Արսեն Քարամյանը, ում անթաքույց հովանավորում է նախագահի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը, կարողացել էր համոզել շահառուներին, որ արդեն շենքը պատրաստ է, մեկ անգամ ևս պետք է հեռուստաեթերից շնորհակալություն հայտնել Սերժ Սարգսյանին, և հունվարի 29-ին «Հարսնաքար» ռեստորանում արդեն դահլիճ է պատվիրված` բնակարանների բանալիներն անձամբ Սերժ Սարգսյանից ստանալու համար:

Սակայն հունվարի 29-ին ևս այդ արարողությունը չկայացավ, քանի որ շենքը դեռևս պատրաստ չէ շահագործման: Փոխարենը Սերժ Սարգսյանը հանդիպեց շահառուների հետ` բողոքը հասարակության քննարկման առարկա չդարձնելու համար:

Շահառուների մյուս հիմնական բողոքն այն էր, որ շենքը կառուցվել է անբարեխիղճ ձևով: Թեև պայմանագրով շահառուն ինքը պետք է ընտրեր սալիկների գույնը, դռների ձևը և այլն, սակայն ներքին հարդարանքի վերաբերյալ գրավոր ձևակերպված ոչ մի ցանկություն հաշվի չի առնվել: Բացի այդ, կատարվել են մի շարք աբսուրդ նորամուծություններ: Օրինակ` շենքում բնակարանների հատակը ջեռուցվում է, սակայն վրայից տեղադրել են փայտե մանրահատակ:

«Առաջին լրատվականի» աղբյուրները վկայում են, որ Սերժ Սարգսյանը հանդիպումից հեռացել է բավական վրդովված, ինչը երևացել է նաև շաբաթ օրը տեղի ունեցած ԵՊՀ խորհրդի նիստի ժամանակ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Սերժ Սարգսյանը մտադրվել է առաջիկայում պաշտոնանկ անել շենքի թիվ մեկ պատասխանատուին` Արսեն Քարամյանին:

Նշենք նաև, որ շահառուների հետ հանդիպումից հետո Արսեն Քարամյանը պառկած է հիվանդանոցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում