Saturday, 25 07 2026
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում

Էրդողանն արդեն իսկ սկսել է նախապատրաստվել 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը սկսել է նախապատրաստվել 2014 թվականի մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությանը:

Այդ պլանում Էրդողանը մատնացույց է արել Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած երեք նահանգները, որոնցում 2009 թվականին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ էր տարել քրդական կուսակցությունը, և որոնցում հաջորդ անգամ անպայմանորեն պետք է հաղթի իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):

Խոսքը Դիարբեքիրի, Վանի և Մարդինի նահանգների մասին է: Էրդողանն արդեն իսկ իր կուսակիցներին համապատասխան կարգադրություն է արել դրանցում հաղթանակ տանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին: Այն, որ Էրդողանն այդ ընտրություններից 2 տարի առաջ սկսել է պատրաստվել դրանց, խոսում է ընտրություններին և հարավարևելյան տարածաշրջանին նրա տված կարևորության մասին:

Հիշեցնենք, որ սրանից մեկուկես ամիս առաջ թուրքական լրավամիջոցները գրեցին, թե ԱԶԿ-ն ցանկանում է ՏԻՄ ընտրություններն անցկացնել նախատեսվածից 6 ամիս շուտ՝ 2013 թվականի աշնանը: ԱԶԿ-ն դա պատճառաբանում է մեկ տարում երկու ընտրություններ անցկացնելու անհարմարավետությամբ:

Խոսքը 2014 թվականի մարտին և օգոստոսին կայանալիք համապատասխանաբար ՏԻՄ և նախագահական ընտրությունների մասին է: Եթե ԱԶԿ-ի նախաձեռնությունը հաջողվի, ապա առաջիկա երեք տարիներին Թուրքիայում կանցկացվեն ընտրություններ. 2013 թվականին՝ ՏԻՄ, 2014 թվականին՝ նախագահական և 2015 թվականին (հունիս)՝ խորհրդարանական ընտրություններ:

2009 թվականի մարտի 29-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ն հավաքել էր քվեների 38.39 տոկոսը (15.353.553 քվե) և ստացել էր 1889 տեղ: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) ստացել էր քվեների 23.08 տոկոսը (9,229,936 քվե) և 612 տեղ: «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ցուցանիշներն ավելի համեստ են՝ 15.97 տոկոս, 6,386,279 քվե, 414 տեղ:

Իսկ Ահմեդ Թուրքի գլխավորած քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունը հաղթանակ տարավ Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ բոլոր նահանգներում՝ բացառությամբ Բիթլիսի՝ հավաքելով քվեների 5.7 տոկոսը (2,277,777 քվե) և ստանալով 235 տեղ: Նույն թվականի դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ կուսակցությունը փակվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում