Թունիսի իշխանությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության վարչության խնդրանքով փակել են տխրահռչակ Էնադուր բանտը:
Այնտեղ սարսափելի պայմաններում կալանքի տակ էին 420 բանտարկյալներ, որոնցից շատերը քաղբանտարկյալներ էին:
Թունիսյան իշխանությունների ներկայացուցիչը նշել է, որ մտադիր են բանտը վերածել ազգային թանգարանի՝ որպես բռնակալությանը և ահաբեկչությանը վերջը տալու իշխանության քաղաքական կամքի դրսևորում:
Ողջունելով այդ քայլը` ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գերագույն կոմիսար Նավի Պիլեյը հայտարարել է, որ բանտի փակումը խորհրդանշական բնույթ է կրում և ցույց է տալիս, որ Թունիսն աստիճանաբար ընդունում է անցյալի ահավոր իրադարձությունները:
Դրա հետ մետեղ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է բարելավել Թունիսի բանտերի պայմանները:
Նա հաղորդել է, որ նախնական կալանքի տակ գտնվող անձինք կազմում են ընդհանուր բանտարկյալների 50%-ը, ինչը հիմնականում կապված է Թունիսում նախաքննությունն երկարացնելու սովորության հետ:










































