Եգիպտոսի դատարանը հետաձգել է որոշումը, որը թույլ է տալիս նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկին մասնակցելու նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»:
2012 թ. ապրիլին Եգիպտոսի նախագահական ընտրությունների ԿԸՀ-ն արգելել էր Շաֆիկին մասնակցել ընտրություններին:
Այդ ժամանակ Ահմեդ Շաֆիկի հետ միասին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկվել էին ևս ինը թեկնածուներ: Շաֆիկը այդ որոշումը բողոքարկել էր, և դատարանը նրա օգտին որոշում էր կայացրել: Հիմա նա կրկին հնարավորություն ունի բողոքարկելու այդ որոշումը:
Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 23-ին և 24-ին:









































