Այսօր նախագահական նստավայրի մոտ Սերժ Սարգսյանը հանդիպել է բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերից մի քանիսի հետ, ովքեր իրենց որդիների նկարները ձեռքներին, ամեն հինգշաբթի հավաքվում էին կառավարության շենքի մոտ, իսկ այսօր լուռ բողոքի ցույցով հավաքվել էին Բաղրամյան 26-ում: Սերժ Սարգսյանը մոտեցավ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, զրուցեց և խոստացավ, որ զինվորական դատախազի փոփոխությունը սկիզբ է դնելու գործերի արդար քննությանը։