ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հրավիրել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին այցելել Գազայի հատվածը, որպեսզի նա իր աչքերով տեսնի ոգբերգական իրավիճակը և այնտեղի բնակիչների տառապանքը:
ՀԱՄԱՍ-ը նաև կոչ է արել Օլանդին պաղեստինյան հարցը մտցնել օրակարգ և փոխել պաղեստինցիների նկատմամբ ֆրանսիական քաղաքականությունը:
Օլանդի նախորդ Նիկոլա Սարկոզին հայտնի էր Իսրայելի հետ ունեցած իր բարիդրացիական հարաբերություններով, այն ժամանակ, երբ նորընտիր նախագահը համարվում է պաղեստինցիների բարեկամը: Նա նույնիսկ խոստացել էր ընտրվելու դեպքում հասնել Պաղեստինյան պետության ճանաչմանը:








































