Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մեկ շնչին բաժին ընկնող եկամտի ցուցանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը: Այս մասին հայտարարել է Իրանի ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Շամսեդդին Հոսեյնին:
Վերջինիս խոսքերով՝ այդ ցուցանիշը ներկայումս կազմում է 13,000 դոլար, ինչը վկայում է երկրում բարեկեցության մակարդակի մասին: Նա հավելել է, որ 2006-2011 թվականներին Իրանի ՀՆԱ-ն 241 միլիարդ դոլարից աճել է մինչև 482 միլիարդ դոլարի, իսկ շուկայում կապիտալի արժեքը 53 միլիարդ դոլարից հասցվել է մինչև 110 միլիարդ դոլարի:
Նախորդ տարի (ավարտվել է մարտի 19-ին) Իրանում ուղիղ ներդրումների ծավալը կազմել է 4.3 միլիարդ դոլար, ինչը գրեթե կրկնակի ավելին է, քան դրա նախորդ տարում: 2010-2015 թվականներին ժողովրդական տնտեսության զարգացման հնգամյա պլանով նախատեսված է ներդնել մոտ 1.1 տրիլիոն դոլար:









































