Հունական երկրորդ ձախակենտրոն կոալիցիան, որն իր մեծությամբ երկրորդն է խորհրդարանում, հրաժարվում է աջակենտրոնների կառավարության անդամ լինել: Այս մասին հայտարարել է կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը:
Ընտրություններում հաղթած աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը խորհրդակցություններ է սկսել նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար: «Նոր ժողովրդավարությունը» 108 ձայն ունի խորհրդարանում:
«Նոր դեմոկրատների» ծրագիրը հակասում է այն ծրագրին, որը առաջարկում են ձախ ուժերը»,- հայտարարել է ձախերի առաջնորդը:
Նրանք պահանջում են, որ Հունաստանն անմիջապես ընդհատի վարկային համաձայնագիրը ԵՄ-ի հետ:







































