1937 թվականի մայիսի 6-ին վթարի ենթարկվեց աշխարհում խոշորագույն գերմանական ուղևորատար Գինդենբուրգ դիրիժաբլը, որն արդեն հատել էր Ատլանտյան օվկիանոսն ու պատրաստվում էր վայրէջք կատարել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բազայում: Սպառնալիքների պատճառով անձնակազմին երկար ժամանակ թույլ չտրվեց վայրէջք կատարել: Դիրիժաբլը հրդեհվեց՝ խլելով այնտեղ գտնվող 97 մարդկանցից 35 –ի կյանքը:
Վթարի պատճառները մինչ օրս չեն հաստատվել:
Այդ վթարը վերջ դրեց դիրիժաբլներին: Քաղաքացիական և ռազմական օդային փոխադրամիջոցներին փոխարինելու եկան հարմարավետ և առավել քիչ վտանգավոր ինքնաթիռները:







































