«Թուրքիան ինքնավստահ և առանց բարդույթների պետություն է և կարող է ցանկացած հարցի տալ համարժեք պատասխան»,- ասել է ԵԽԽՎ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով կառույցում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ելույթը Հայոց ցեղասպանության մասին: Ըստ Չավուշօղլուի` Թուրքիան միևնույն ժամանակ ունակ է ընդունելու սեփական թերությունները, տեղեկացնում է 1news.az-ը: Իսկ Հայոց ցեղասպանության մասին հնչած հարցերի մասին ԵԽԽՎ ղեկավարը վերահաստատել է Թուրքիայի դիրքորոշումը` այդ հարցը թողնել պատմաբանների քննարկմանը, և կոչ է արել քաղաքական գործիչներին չզբաղվել նման հարցերով: