Նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունից մեկ օր առաջ ընդդիմությունը Մոսկվայում «Միլիոնների երթ» է անցկացնում`բողոքելով Պուտինի՝ Կրեմլ վերադարձի դեմ և պահանջելով արտահերթ ընտրություններ և քաղաքական բարեփոխումներ:
Ակցիայի սկզբին, ՆԳՆ Մոսկվայի ԳՎ տվյալներով՝ հավաքվել է ութ հազար մարդ: Երթի կազմակերպիչներից մեկի`Սերգեյ Ուդալցովի տվյալներով՝ հավաքվածների թիվն առնվազն 100 հազար է:









































