Գաղտնիք չէ, որ չափազանց շատ ալկոհոլ օգատգործելը վնասակար է առողջությանը, բայց պարզվում է, որ հարկավոր է անհանգստանալ ոչ միայն առողջության համար:
Daily Mail-ը գրում է, որ շատ խմելը նաև «վնասում է գրպանին», քանի որ խթան է հանդիսանում, որ մարդիկ սկսեն օնլայն գնումներ կատարել:
Նոր հարցումների արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր 7 բրիտանացիներից մեկն անցած տարի գնումներ կատարելիս եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Ինչպես նաև ալկոհոլի ազդեցության տակ արված գնումները բավական շատ գումար են խլել գնորդից:
Հետազոտությունն իրականացվել է Have You Seen ինտերնետային կայքի կողմից:









































