Հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի, Ռուսաստանաի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը հնարավոր է: Ինչպես հաղորդում է ITAR TASS-ը, նման կարծիք է արտահայտել ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Մադլեն Քրիդոնը:
«Ի վերջո մենք կհանգենք միևնույն եզրակացության, որ համագործակցությունն անհրաժեշտ է»,- ասել է Քրիդոնը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում Մոսկվայում Ռուսաստանի ՊՆ-ի կողմից կազմակերպված ՀՊ հարցով միջազգային համաժողովի անցկացումը՝ Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, որ «համաժողովն ինքնին արդեն հաջողություն է»: «Դա իրականում վատ միջոցառում չէր, տարբեր երկրներից հավաքվել էին տարբեր հայացքներ ունեցող մեծ թվով ներկայացուցիչներ: Այդ բոլոր դիրքորոշումները լսվել են, վերլուծվել»,- ասել է նա: