Քիչ առաջ Գյումրիի Վարդանանց հրապարակում մեկնարկել է ՀՀԿ–ի կազմակերպած համերգը: «Առաջին լրատվական»-ի Գյումրիի թղթակիցը հայտնեց, որ, բացի համերգային ծրագրից, այսօր երեկոյան տեղի կունենա նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մեծարումը՝ Հայաստանի ֆուտբոլի 2012-13 թթ. առաջնության գլխավոր մրցանակին արժանանալու համար:
Հայ էստրադային աստղերին ունկնդրելու համար շուրջ 4-5 հզ. մարդ է հավաքվել: Համերգը վարում են Արմեն Պետրոսյանը և Սամվել Գրիգորյանը:
ՀՀԿ քարոզարշավի վերջին ակորդի ժամանակ նախատեսվում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և պատգամավորության թեկնածու Արման Սահակյանի ելույթները:








































