Հինգշաբթի ուշ գիշերը «Առաջին լրատվականը» ականատես է եղել, թե ինչպես են Adidas սպորտային խանութին պատկանող ավտոմեքենայից երկու երիտասարդ իջել և պատռել Աբովյան – Սայաթ-Նովա հատվածում տեղադրված՝ թիվ 10 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանի ցուցապաստառը՝ տեղում փակցնելով թիվ 10 ընտրատարածքի ԱԺ պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի ցուցապաստառը:









































