Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 08.00-ին, Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Քվեարկությունը տևելու է մինչև ժամը 18.00-ը, սակայն անհրաժեշտության դեպքում ներքին գործերի նախարարը կարող է երկարաձգել քվեարկության ժամկետը:
Ընդհանուր առմամբ, այսօրվա ընտրություններում պայքարում են 33 նահանգների 130 թեկնածուներ, որոնցից միայն 65-ն են անցնելու խորհրդարան:
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 2-ին: Իրանի խորհրդարանը բաղկացած է 290 պատգամավորից:









































