Դերասան Սերգեյ Դանիելյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Երբ մարդ է մեռնում, հանգուցյալի շենքի մոտ մռայլ տղամարդկանց մի խումբ է հավաքվում: Նրանք բոլորը` սև հագած, շշուկով, խորհրդավոր խոսում են իրար հետ, ծխում են թքում ասֆալտին, մտահոգ տեսք ունեն:
-Նկարը, նկարը պատվիրե՞լ եք:
-Հա, բա ոնց, հիմա կբերեն:
Օղորմի սաղիդ անցավորներին:
Ով կկարծեր, թե ընտրական շտաբները ընտրություններից առաջ նույն տեսքը կունենան: Նույն մռայլ, սև հագած, ծխող տղամարդիկ: Նույն գիշերը մուտքի մոտ վառվող, բնակարանից դուրս բերած 100 վատանոց լամպը: Սիգարետը, թքի մեջ կորած ասֆալտը: Եվ ամենակարևորը` նույն շշուկները. «Տղերք, նկարը, նկարը մեծացրե՞լ եք: Հա, հա, բա ոնց, հիմա կկախեն»: )))))
Հ.Գ. Ուղղակի այս անգամ հաստատ հարուստ կամ մի կրիմանալ ավտարիտա մեռել: Տեսեք` ինչ մեքենաներ են կանգնած շքամուտքի մոտ: )))))))))))))))))







































