Երեքշաբթի Հարավային Սուդանը Խարթումին մեղադրել է իր տարածքում նավթային շրջանների վրա հարձակում գործելու մեջ: Այս մասին հայտնել է ալ-Ահրամ եգիպտական թերթի կայքը:
Սուդանի ազատագրման ազգային բանակի հարավսուդանական ներկայացուցիչ Ֆիլիպ Ագերը հայտարարել է, որ սուդանական զորքերը հարձակվել են Հոֆրա շրջանի Հարավային Սուդանի դիրքերի վրա: Ագերի փոխանցմամբ` Սուդանի ազատագրման ազգային բանակը հետ է մղել հարձակումը և հետևում է հարձակվողներին: Նա նաև հայտարարել է, որ իր բանակը նախատեսում է պատասխան գործողություն սկսել ընդդեմ Սուդանի:
Վերջին ժամանակներս հաճախակի հաղորդագրություններ են տարածվում, ըստ որոնց՝ Սուդանը հարձակվել է իր հարավային հարևանի տարածքների վրա, սակայն Սուդանի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա սկսել լայնամասշտաբ պատերազմ:









































