Ամերիկյան Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է վերանայել իր արևմտամետ որոշումը և մտնել «նոր բլոկի» մեջ, եթե ավելի լայն աջակցություն չստանա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում.
«Ադրբեջանն առաջարկ է ստացել միանալու այլ քաղաքական միության, բայց դեռ ուշադրության չի արժանացրել այդ առաջարկը: Սակայն եթե իրավիճակի չփոխվի, մենք կարող են այդ տարբերակը դիտարկել առաջիկա 5-10 տարիներին: Մենք ակնկալում ենք Արևմուտքի օգնությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Ադրբեջանն աշխարհի միակ մուսուլմանական աշխարհիկ երկիրն է, որն իր ճակատագիրը կապել է Արևմուտքի հետ: Ադրբեջանի տարածքով է անցնում դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի բոլոր առաքումների 35 տոկոսը: Սակայն մենք դրական հարաբերություններ չենք տեսնում:
Ադրբեջանի արևմտամետ քաղաքականությունը լարվածություն է առաջացնում Իրանի հետ հարաբերություններում: Իրանը մեզ ասում է, թե ինչու ենք մեր նավթը վաճառում Արևմուտքին և ինչու չենք խզում ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հարաբերությունները, որոնք Իրանի թշնամիներն են»:







































